Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

317
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 13:20
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ անց կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները:

Այսօր գորգ դուրս կգան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները:

55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիան է:

63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նույնպես պայքարը սկսում է որակավորման փուլում՝ գոտեմարտելով նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ:

77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում կհանդիպի Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին:

87 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Հեիկի Հերման Մեթսոմաեկին է Ֆինլանդիայից:

130 կգ քաշային կարգում Դավիթ Հովասափյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս Սերգեյ Սեմյոնովին:

Հիշեցնենք, որ ազատոճային ըմբիշները ավարտել են իրենց ելույթները, և 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Արսեն Հարությունյանը: