Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ա լիգա. «Արագած»-ը հաղթեց «Ուրարտու»-ին

210
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 12:20
Ա լիգա. «Արագած»-ը հաղթեց «Ուրարտու»-ին

Ա լիգայի եզրափակչի երրորդ խաղում «Արագած»- ը սեփական հարկի տակ 103-61 հաշվով վստահ առավելության հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ՝ եզրափակչում հաշիվը դարձնելով 4-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը (Արագած), ով վաստակեց 26 միավոր, 16 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Այս թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:30-ին նախկին «Միկա» մարզադահլիճում: Հանդիպման մուտքն ազատ է: