Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները մեկնարկել են «Բուդապեշտ սփրինգ»-ում

310
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 17:25
Հայ շախմատիստները մեկնարկել են «Բուդապեշտ սփրինգ»-ում

Հունգարիայում մեկնարկել է «Բուդապեշտ սփրինգ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 29 երկրների 145 շախմատիստներ: Մրցաշարի մասնակիցների թվում են 23 գրոսմայստերներ: Բուդապեշտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: 2 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 13 շախմատիստ: Արամ Հակոբյանը վաստակել է 1.5, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 1 միավոր: