Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Տիգրան Պետրոսյանը կես միավորով է զիջում «Ռեյկյավիկ օփեն»-ի առաջատարներին

245
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 13:35
Տիգրան Պետրոսյանը կես միավորով է զիջում «Ռեյկյավիկ օփեն»-ի առաջատարներին

Իսլանդիայում մեկնարկել է «Ռեյկյավիկ օփեն» միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում է 32 երկրի 239 շախմատիստ, այդ թվում՝ 31 գրոսմայստեր: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը: Կայացած 4 տուրերից հետո 9 շախմատիստ, որոնց թվում են Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, 3.5 միավորով գլխավորում են աղյուսակը: Տիգրան Պետրոսյանը առաջատարների զիջում է կես միավորով: