Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր պայքարի մեջ կմտնեն Մկրտչյանը և Հովհաննիսյանը

213
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 11:45
Այսօր պայքարի մեջ կմտնեն Մկրտչյանը և Հովհաննիսյանը

Ապրիլի 6-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ստուգատեսին ներկայացնում են՝ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):