Սև խոռոչի առաջին իրական լուսանկարն ապացուցում է Էյնշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը
![]() Աստղագետներին հաջողվել է երկար տասնամյակների ջանքերի արդյունքում առաջին անգամ ստանալ սև խոռոչի իրական լուսանկարը: Event Horizon Telescope նախագիծը հայտարարել է, որ M87 անունով համաստեղությունում հայտնաբերված սև խոռոչը շատ ավելի մեծ է, քան մեր ամբողջ Արեգակնային համակարգը: Այն ստացել է «հրեշ» անվանումը: Պատկերը ստացվել է աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված 8 աստղադիտակների միջոցով, դիտարկումներն սկսել էին 2017-ի ապրիլին: Կանադացի գիտնական, նախագծի անդամ Էվերի Բրոդերիկը հայտարարել է, որ սև խոռոչի առաջին իրական լուսանկարը հաստատել է Էյշտեյնի հարաբերականության տեսության ճշմարտացիությունը: «Այսօր հարաբերականության տեսությունն անցավ ևս մեկ նշանակալից փորձություն»,- ասել է նա՝ խոստովանելով, որ սկսելով նախագիծը, թիմը չգիտեր, թե ինչ կգտնի: Մինչ այսօր սև խոռոչների մասին պատկերացումները միայն տեսական էին, թեև՝ շատ համոզիչ: Հայտնի է, որ սև խոռոչի ձգողականության դաշտն այնքան հզոր է, որ դեպի իրեն է քաշում ամեն ինչ՝ թույլ չտալով, որ նույնիսկ լույսը դուրս գա դրանից: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
