Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Նա հաղթեց այն դեպքում, երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է»․ Արսեն Ջուլֆալակյան

1237
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 00:35
«Նա հաղթեց այն դեպքում, երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված է»․ Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարություն է տարածել․ «Մի քանի ժամ առաջ 19 ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։ Նման տարիքում նման բարձր տիտղոսի նվաճումը շատ հազվադեպ երևույթ է ըմբշամարտում։ Ընդ որում, հաղթեց այն դեպքում, երբ գոտեմարտի սկզբում զիջել էր 8 միավոր և թվում էր, թե ամեն ինչ ավարտված է։ Սա մարզական/հոգեբանական բարձր որակների մասին է վկայում...
Շնորհավորում եմ բոլորիս, Արսենին, նրա մարզիչներին և ընտանիքին։ Վստահ եմ՝ սա դեռ միայն սկիզբն է։ Ինչ-որ առումով գուցե և ավանսով էր այս մեդալը՝ իր նվիրվածության, աշխատասիրության, սպորտային կարգապահության, համեստության, մարդկային լիքը դրական որակների համար։ Շատ նպատակասլաց է, շնորհքով, հարգանքով մեծերի, մրցակիցների, մարզիչների հանդեպ։ Ուրախ եմ, որ նման մարզիկ/ազատ ոճային թիմակից ունենք։ Տարոսը հունահռոմեականներիս»: