Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուշացել է Եվրոպայի առաջնության պաշտոնական մարզումից

357
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 16:20
Մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուշացել է Եվրոպայի առաջնության պաշտոնական մարզումից

Լեհաստանի Շեցին քաղաքում այսօր մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մրցումային առաջին օրն ընթանում է որակավորման փուլը։

Հայաստանի հավաքականն այս առաջնությանը նախապատրաստվում էր Թբիլիսիում, որտեղից թիմը պետք է ուղևորվեր մրցավայր։ Սակայն մեր հավաքականի չվերթը հետաձգվել է և արդյունքում հայերն ուշ են հասել մրցատեղի։ Լեհական ավիաուղիները (LOT), վատ եղանակային պայմաններից ելնելով, չվերթը հետաձգել են 26 ժամով, ինչի հետևանքով մեր մարզիկները չեն հասցրել անգամ մասնակցել պաշտոնական մարզմանը և 2 գիշեր չեն քնել։