Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Վստահ եմ, որ «Փյունիկ»-ը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար». Տալալաև

308
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 23:40
«Վստահ եմ, որ «Փյունիկ»-ը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար». Տալալաև

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն ակումբի հետ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:

Ռուս մասնագետը հրաժեշտի խոսքով է հանդես եկել:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ թիմը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին, որ թույլ տվեց աշխատել և զարգանալ թիմի հետ զուգահեռ: Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»: