Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկ»-ից

336
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 19:30
Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկ»-ից

«Փյունիկ» ՖԱ-ն և Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկ»-ը գլխավորում էր 2018թ. հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:

Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատ»-ի դեմ խաղում «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Յուրի Նագայցևը: