«Արարատ-Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
281
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 14:40
![]() Բարձրագույն խմբի 25-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Ավանի ակադեմիայի մարզադաշտում ոչ-ոքի 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը «Շիրակ»-ի հետ, իսկ խաղի վերջաբանը լարված է ստացվել։ Հանդիպումից հետո «Արարատ-Արմենիա»-ն հայտարարություն է տարածել։ «Հարգելի ֆուտբոլասերներ, «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» հանդիպման ժամանակ օթյակում գտնվող «Արարատ-Արմենիա»-ի անձնակազմը և գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը չափազանց բուռն կերպով արձագանքեցին մրցավարի որոշմանը՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը: Անձամբ պարոն Գալստյանը և ակումբի անձնակազմը զղջում են տեղի ունեցածի համար և այս տհաճ միջադեպը համարում են անթույլատրելի: Հետագայում նման դեպքեր պետք է չկրկնվեն, իսկ ֆուտբոլասերներին կոչ ենք անում գալ մարզադաշտ և շարունակել աջակցել մեր թիմին և հայկական ֆուտբոլին»: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
