Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Կեղծ ժողովրդավարներն ու չափից դուրս ճռճռան արևմտամետ «առաջադեմ» իրավագետները»․ Ե․ Աբգարյան

382
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 06:05
«Կեղծ ժողովրդավարներն ու չափից դուրս ճռճռան արևմտամետ «առաջադեմ» իրավագետները»․ Ե․ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գ7-երի հարցը Հայաստանում տաքացնում են միայն կեղծ ժողովրդավարներն ու չափից դուրս ճռճռան արևմտամետ «առաջադեմ» իրավագետները, այսինքն՝ գեղցու զարգացածները: Հիմա ասենք մեկը նպատակ է դրել մերկ մարմնով քայլել փողոցում: Ո՞ր օրենքով պիտի արգելեն նրան չանել այդ բանը: Դրա մասին ոչ մի օրենք չկա և եթե այդպիսի օրենք չկա ուրեմն դա թույլատրվում է, հա՞: Կա ժողովրդական օրենք՝ բարոյականություն, որը հաջողությամբ դարեր շարունակ մերժել է Գ7-երին և դրանցից միայն կիսախելագարներն են իրենց թույլ տվել մերժել այդ բարոյական նորմերը: Այդ նորմերը դարերի ընթացքում ձևավավորել են մարդկային զարգացող հասարակությունները: Անցած դարի 50-ականներին մենք Երևանում որպես այդպիսին ճանաչում էիք մի հոգու՝ Գուրգենչիկին, որն իրեն թույլ էր տալիս չթաքցնել իր այդ թերությունը: Սա հայտնի էր նրանով, որ երբ մեկը նրա այդ թերությունը նկատի ունենալով նրան սպառնում էր, թե «հեռու գնա մեզանից, թե չէ կբռնեմ ու...» , այս Գուրգենչիկը շուտասելուկով պատասխանում էր. «Դուք միայն ասում եք...»»։