«Կամուրջ» ՈՒՎԿ կառավարումը զավթվել է Արթուր Ջավադյանի և Վարդան Արամյանի ջանքերով. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
![]() Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ Մոտ 14 մլրդ դրամ ակտիվներով, ավելի քան 270 աշխատող ունեցող, երբեմնի մոտ 750 մլն դրամ տարեկան շահութաբերությամբ և խոշորագույն հարկ վճարողների շարքում դասված մասնավոր կազմակերպության՝ Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի և վերջինիս հիմնադրած «Կամուրջ» վարկային կազմակերպության կառավարման ղեկը տարիներ առաջ զավթվել է իշխանության բարձրագույն պաշտոնյաների ջանքերով: Կիրառվել են այդ ժամանակների համար «ստանդարտ» միջոցները՝ ծայրահեղ ճնշումներ, շանտաժ, քրեական մեղադրանքի առաջադրում և այլն: Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամի նկատմամբ նշանակվել է մոտ 1.5 մլրդ դրամի չափով տուգանքը, որն ուժի մեջ է թողնվել վարչական դատարանի կողմից: Իմ ունեցած փաստերի համաձայն այս գործընթացը համակարգվել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Ֆինանսների փոխնախարար, հետագայում նաև Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից: Արդյունքում ամբողջովին փոխվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, իսկ Վարդան Արամյանը նշանակվել է այդ խորհրդի նախագահ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով՝ այս ամենը համաձայնեցվել է հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ: Ղեկավարելով հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, Վարդան Արամյանը տարիներ շարունակ «մոռացել» է իր իսկ նախարարության կողմից միկրոֆինանսական այս հիմնադրամի նկատմամբ առաջադրած տուգանքի մասին: Գումարը պետական բյուջե վճարելու մասին հարցը հիմնադրամի խորհրդի նիստերում երբևիցե քննարկման չի էլ դրել: Իսկ բյուջեի նկատմամբ պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով հաշվարկվող լրացուցիչ տույժ-տուգանքների պատճառով չվճարված գումարը հավանաբար արդեն հասել է մոտ 3 մլրդ դրամի: Հիմնադրամի կառավարման օղակ են սողոսկել ՀՀԿ պատգամավորական նախկին թեկնածուներ և միկրոֆինանսավորման ոլորտի հետ բացարձակորեն կապ չունեցած անձինք՝ տխրահռչակ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը դրոշակ դարձնելով: Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, թալանով, հարյուր միլիոնավոր դրամների վատնմամբ, բարոյական արժեքների և կառավարման իրենց «ուրույն» համակարգը ներդնելով՝ կազմակերպությունը հասցվել է հոգեվարքի վիճակի: Ավելի ուշ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝ համալրելով ԿԲ-ի կողմից մինչև այդ խորհուրդ «սողոսկած» այլ անդամների շարքը: Ավելին, հիմա էլ Դավիթ Նահապետյանի նախաձեռնությամբ աճապարում են այդ հիմնադրամն աննկատ լուծարել, կարծում եմ՝ կատարած հանցագործությունները վերջնականապես կոծկելու նպատակով: Խնդրի մասին բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնել եմ, սակայն սայլը տեղից չի շարժվում: Դիմել եմ նաև Ձեզ, պարոն վարչապետ (5.11.2018), սակայն իմ դիմումը, հավանաբար Ձեզ չհասնելով, պարզապես ուղարկվել է Ֆինանսների նախարարություն՝ այդպես էլ մնալով անարձագանք: «Կամուրջ»-ի մտահոգված աշխատակազմի 150 ստորագրություններով Ձեզ ուղարկած դիմումը նույնպես մնացել է անարձագանք: Խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցը վերջապես քանդելու, խոշոր և դեռևս վերականգնելի միկրոֆինանսական այս ինստիտուտը փրկելու համար: Պատրաստ եմ ներկայացնել փաստեր և ապացույցներ՝ վերևում ասածս հաստատելու համար: Սույնով դիմում եմ նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ այս նամակը որպես հանցագործության մասին հաղորդում դիտարկելու և համապատասխան հետաքննություն սկսելու խնդրանքով: Գագիկ Վարդանյան «Կամուրջ»-ի փաստացի հիմնադիր և նախկին տնօրեն |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
