Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հովհաննես Գաբուզյանի թիմը հռչակվեց ԱՄՆ-ի ուսանողական թիմային առաջնության չեմպիոն

327
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 13:15
Հովհաննես Գաբուզյանի թիմը հռչակվեց ԱՄՆ-ի ուսանողական թիմային առաջնության չեմպիոն

Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով անվճար հիմունքներով և ամբողջական կրթաթոշակով սովորում է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ռիո Գրանդ Վելլի համալսարանում, ընդգրկվել է նաև համալսարանի շախմատի թիմի կազմում: Երեկ Գրանդ Վելլիի թիմը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ԱՄՆ ուսանողական թիմային առաջնության չեմպիոն: Երեկ կայացած եզրափակչում Գաբուզյանի թիմը 2.5։1.5 հաշվով հաղթանակ տոնեց ուսանողական առաջնության 6-ակի չեմպիոն Վեբստերի համալսարանի նկատմամբ: Թիմի համար հաղթական միավորը վաստակեց Հովհաննես Գաբուզյանը, ով առավելության հասավ Վեբսթերի համալսարանի ուսանող, Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի նկատմամբ: Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:
Բացի Գաբուզյանից թիմի կազմում հանդես էին գալիս գրոսմայստերներ Վլադիմիր Բելոուսը, Անդրեյ Ստուկոպինը և Կամիլ Դրագունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գաբուզյանի թիմը ևս նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: