Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե կարողանան հաստատել, որ Դ․ Ղազարյանը 7 մլրդ-ի պարտավորություն ունի, նա չի խուսափի վճարել»․ «Սպայկա»-ի ներկայացուցիչ

582
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 14:15
«Եթե կարողանան հաստատել, որ Դ․ Ղազարյանը 7 մլրդ-ի պարտավորություն ունի, նա չի խուսափի վճարել»․ «Սպայկա»-ի ներկայացուցիչ

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանավորման հիմքն այն էր, որ Դ. Ղազարյանը կարող է իբր ազդեցություն գործադրել վկաների վրա, որոնք հարցաքննված էլ չեն անգամ և որևէ փաստ չկա, որ նա կարող է ազդցեություն ունենալ այդ անձանց վրա։ «Հարցադրմանը, թե որն է հիմքը նման եզրակացություն անելու համար, բերվում է միայն այն փաստարկը, որ Դավիթ Ղազարյանը հեղիանակություն, հարգանք վայելող մարդ է իր կոլեկտիվում և հնարավոր է, որ մարդիկ նրա ազդեցություն տակ ցուցմունք գրեն։ Այսինքն ի՞նչ է ստացվում՝ եթե Հայաստանում դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն մեկ խափանման միջոց գոյություն ունի՝ դա կալանքն է»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Հարցին՝ Դ․ Ղազարյանի դեմ ցուցմունք կա՞ր, վերջինը պատասխանեց, որ ոչ․ «Որևէ ցուցմունք չկար, կար միայն փորձագետի մեկ եզրակացություն, որի մասին պաշտպանական կողմը տեղյակ չի եղել։ Տեղյակ չենք եղել, որ որ կա հաշվապահական փորձաքննություն։ Այդ եզրակացությունը երեք օրվա ընթացքում է տրվել, տեղյակ չի պահվել նաև, որ կա 7 միլիարդի հարկային պարտավորություն, ինչն աննախադեպ է անգամ թե՛ հին, թե՛ նոր Հայաստանի ՊԵԿ-ի համար»,- ասաց Կ․ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս պահին Դ․ Ղազարյանն անհամաձայնություն է հայտնել 7 միլիարդի հետ կապված, նա չի ընդունում, որ նման պարտավորություն ունի, եթե կարողանան հաստատել և համոզել, որ ունի, նա չի խուսափում վճարել։

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։