Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ տառապում է քաղցկեղով

322
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ., 00:45
«Սևիլիա»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ տառապում է քաղցկեղով

Իսպանական «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում տոնած 2։0 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ քաղցկեղով է տառապում։ Նրա մոտ քրոնիկ լեյկոզ է:

«Ես քրոնիկ լեյկոզ ունեմ: Ես բուժման կուրս չեմ անցել և ուղղակի ուզում եմ ապրել։ Ցանկանում եմ վայելել իմ մասնագիտությունը: Շնորհակալ եմ ակումբին, որ թույլ է տալիս ինձ շարունակել իմ աշխատանքը»,- նշել է Կապարոսը, ով ակումբը գլխավորել է մարտի 15-ին՝ Պաբլո Մաչինի պաշտոնանկությունից հետո։