Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Եվրոպայի առաջնությանը մեկնած ծանրամարտի հավաքականի կազմը

366
Շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ., 15:40
Հայտնի է Եվրոպայի առաջնությանը մեկնած ծանրամարտի հավաքականի կազմը

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականներն արդեն մեկնել են ապրիլի 6-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մրցատեղի են մեկնել հետևյալ մարզիկները՝ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):