Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր սպորտի միջազգային օրն է

776
Շաբաթ, 06 ապրիլի, 2019 թ., 15:05
Այսօր սպորտի միջազգային օրն է

Այսօր՝ ապրիլի 6-ին, նշվում է Սպորտի միջազգային օրը։ 2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովն ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի միջազգային օր՝ ընդգծելով սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման և խաղաղության գրավական: Սպորտը համընդհանուր լեզու է, որը միավորում է մարդկանց և ազգերի խմբեր, չնայած առկա տարաձայնություններին։ Սպորտի միջոցով վերանում են կրոնական, էթնիկական և տնտեսական խոչընդոտները, սպորտը միավորում է երկրներին և ազգերին, սպորտը խաղաղության և համերաշխության գաղափարների տարածողն է: