Օզբիլիսը «Վիլեմ II»-ը լքելու շուրջ մանրամասներ է հայտնել
![]() Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով օրերս խզել է պայմանագիրը հոլանդական «Վիլլեմ II»-ի հետ, գրառում է կատարել՝ հայտնելով որոշման պատճառների մասին: «Գուցե գիտեք, որ իմ և «Վիլլեմ»-ի ճանապարհները բաժանվել են: Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին, թիմակիցներիս, բժշկական և տեխնիկական անձնակազմին, խոհանոցի աշխատակիցներին և «Վիլլեմ II»-ի հիանալի երկրպագուներին: Ստեղծված իրավիճակում ճիշտ եմ գտնում պարզաբանում տարածել: Ճիշտ է, որ ես հրաժարվել եմ փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիթլարդ»-ի հետ խաղում: Դա սխալ էր, և ես արդեն ներողություն եմ խնդրել դրա համար: Զգացմունքներս տեղի տվեցին, քանի որ մարզիչը որոշել էր խաղադաշտ դուրս բերել մի ֆուտբոլիստ, ով 2 շաբաթ վնասվածք ուներ և խաղից առաջ ընդամենը մեկ անգամ էր մարզվել՝ խաղի նախորդ օրը: Հարցն այդ ֆուտբոլիստը չէ, և ոչ էլ իմ չխաղալը․․․ Հարցն իրավիճակի մեջ է: Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց: Նեղսրտել եմ նաև «աշխատել չցանկանալու» որակումից: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և ազնիվ: Բայց ես էլ եմ սխալվում»,- գրել է Օզբիլիսը: Նշենք, որ Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
