Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Բարսելոնա»-ն մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը

348
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 14:45
«Բարսելոնա»-ն մտադիր է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Ցանկանում ենք երկար վայելել Մեսսիի խաղը։ Նա երիտասարդ է և դա երևում է նրա ցուցադրած խաղից։ Նա երկու տարվա պայմանագիր ունի ակումբի հետ, բայց մենք ցանկանում ենք երկարաձգել այն»,- նշել է Բարտոմեուն։

Հիշեցնենք, որ Մեսսիի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։