Այսօր Լևոն Ջուլֆալակյանի հոբելյանն է
![]() Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ և հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի 55-ամյա հոբելյանն է։ Ջուլֆալակյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին՝ Գյումրիում (նախկինում՝ Լենինական): Վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով: Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: 1985-ին, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, դարձել է աշխարհի գավաթակիր։ 1986-ին հռչակվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 1988-ին՝ օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1999-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է։ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2008) է։ Արժանացել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան», «Պատվո նշան» շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի (24.12.2012) և երկրորդ աստիճանի (07.09.2016) մեդալների։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
