Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտ. Հայաստանի 4 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

339
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 11:50
Բռնցքամարտ. Հայաստանի 4 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Այսօր ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: