Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

292
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 10:35
Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի
ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է: