Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Էժան կաթ. տուժում են և՛ կաթ արտադրողները, և՛ սպառողները. «Ժամանակ»

387
Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 09:15
Էժան կաթ. տուժում են և՛ կաթ արտադրողները, և՛ սպառողները. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ:

Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել և բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա:

Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաև անորակ ապրանք սպառողները»:

Մանրամասները՝ թերթի համարում: