Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Մբապեն ինձ պես գեղեցիկ չէ»․ Պելե

392
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 18:10
«Մբապեն ինձ պես գեղեցիկ չէ»․ Պելե

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, «Մբապեն չպետք է հեռանա ՊՍԺ-ից: Նա ուղղակի պետք է շարունակի խաղալ նույն ոգով և կդառնա աշխարհում լավագույնը: Երբ Մբապեին համեմատում են ինձ հետ, պետք է հիշեն, որ ես «Սանթոս»-ից չեմ հեռացել՝ լավագույնը դառնալու համար։ Մբապեն ինձ պես գեղեցիկ չէ, բայց մենք նման ենք խաղերի ելքը վճռելու ունակությամբ։ Մբապեին ուղեկցում է հաջողությունը: Իմ ժամանակաշրջանում ևս հաջողությունն ուղեկցում էր ինձ: Սա Աստծո նվեր է։ Հիմա ֆուտբոլում ֆիզիկական տվյալներն ավելի կարևոր են, քան իմ ժամանակներում, իսկ Մբապեն իր ֆիզիկական տվյալներով հիանալի է»,- նշել է Պելեն։

է