«Հանրապետական» մարզադաշտում այս մրցաշրջանում այլևս հանդիպում չի կայանա
![]() Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը պատրաստ չէ ընդունելու Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության հանդիպումները, 25-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումը, բացառության կարգով, կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սա կլինի մրցաշրջանի վերջին հանդիպումը «Հանրապետական» մարզադաշտում, որից հետո այստեղ կսկսվեն խոտածածկի բարեկարգման աշխատանքները: Եվս մեկ փոփոխություն կապված է խաղերի անցկացման ամսաթվերի հետ: Հանդիպումների հեռարձակման հետ կապված նկատառումներից ելնելով՝ ապրիլի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Արարատ» հանդիպումը՝ ապրիլի 14-ին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
