Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Օզբիլիսը պատժվել է և ուղարկվել «Վիլլեմ II»-ի երկրորդ թիմ

352
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 17:30
Օզբիլիսը պատժվել է և ուղարկվել «Վիլլեմ II»-ի երկրորդ թիմ

Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատժվել է և ուղարկվել ակումբի երկրորդ թիմ։ Նա նաև չի ընդգրկվել «Հերակլես»-ի դեմ կայանալիք խաղի հայտացուցակում։ «Վիլլեմ II»-ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը նշել է, որ Արասը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Սիտարդ»-ի դեմ առաջնության նախորդ տուրի խաղում, այդ պատճառով էլ պատժվել է։ Թեև «Վիլլեմ II»-«Սիտարդ» հանդիպումն ավարտվել է Օզբիլիսի ակումբի հաղթանակով՝ 3:2 հաշվով, պատիժը կկիրառվի։