Հայտնի են շախմատի համաբանակային առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները
433
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 14:15
![]() Տասը թիմեր շրջանաձև մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Ստացվեց այնպես, որ վերջին՝ իններորդ տուրից առաջ միմյանց հետ հանդիպեցին 14-ական միավորով առաջին տեղը կիսող «ՊԲ-1» և «ՊԲ-3» թիմերը: Համառ պայքարում մայոր Ս. Տոնոյանի ղեկավարած «ՊԲ-3» թիմը հաղթանակի հասավ 2,5-1,5 հաշվով: Վճռական խաղում հաղթանակներ տարան Գառնիկ Պեպելյանը և Արմենակ Նազարյանը: Օգտվելով «ՊԲ-1»-ի պարտությունից 15 միավորով երկրորդ տեղը գրավեց «3-րդ ԲԿ»-ն, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «ՊԲ-1» թիմը: Փակման արարողության ժամանակ հաղթող թիմին գավաթը և մեդալները հանձնեց ՊԲ ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության ղեկավար Քաջիկ Սարգսյանը: Մեդալների արժանացան Գառնիկ Պեպելյանը, Հակոբ Մխոյանը, Արմենակ Նազարյանը, Գրիգոր Տոնոյանը եւ Տիգրան Բաղդասարյանը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
