Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Օգնյեն Չանչարևիչի որակազրկումը կրճատվել է

313
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 11:50
Օգնյեն Չանչարևիչի որակազրկումը կրճատվել է

ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ 2019 թ. մարտի 14-ին կայացած նիստի որոշմամբ «Ալաշկերտ»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16 հոդվածի 7-րդ կետի համաձայն, որակազրկվել էր 5 խաղով: Հաշվի առնելով, որ 16 հոդվածի 7-րդ կետը վերաձևակերպվել էր ՀՖՖ Արտակարգ հարցերի կոմիտեի կողմից, ինչպես նաև «Ալաշկերտ» ակումբի միջնորդությունը, ՀՖՖ-ն որոշում է կայացրել կրճատելու Օգնյեն Չանչարևիչի 5-խաղյա որակազրկումը մինչև 2 խաղ: