Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ի ՊՆ-ն պատվիրել է 245 միլիոն դոլարի հակագազ

4396
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 23:50
ԱՄՆ-ի ՊՆ-ն պատվիրել է 245 միլիոն դոլարի հակագազ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը М53А1 կենսաքիմիական պաշտպանիչ դիմակներ պատրաստելու պայմանագիր է կնքել Միչիգանում Avon Protection Systems Inc-ի հետ: Հակագազները կմատակարարվեն այս տարվա երկրորդ կեսից: М53А1-ը մշակվել է ժամանակակից մարտերում բազմաթիվ սպառնալիքների դիմակայելու համար: Այն հիանալի կերպով պաշտպանում է ավանդական քիմիական ու կենսաբանական զենքերից, թունավոր արդյունաբերական նյութերից ու պինդ մասնիկներից՝ ներառյալ ռադիոակտիվ փոշին: Այն պաշտպանում է նաև միջուկային վարակման հետևանքներից, մասնավորապես՝ զարինից:

Պայմանագրի արժեքն է 245 միլիոն դոլար: