«Ուրարտու»-ն, հաղթելով «Արցախ»-ին, դուրս եկավ Ա լիգայի եզրափակիչ
311
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 20:20
![]() Ա լիգայի 1/2 եզրափակչի վերջին խաղում «Ուրարտու»-ն հյուրընկալվելիս համառ պայքարում, ի վերջո 85։80 հաշվով առավելության հասավ «Արցախ»-ի նկատմամբ և, հաշիվը դարձնելով 4-3, դուրս եկավ եզրափակիչ փուլ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը (Արցախ), ով վաստակեց 26 միավոր, 3 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: Ա լիգայի խաղարկության եզրափակչում «Ուրարտու»-ն ուժերը կչափի «Արագած» ակումբի հետ: Ա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մինչև 5 հաղթանակ սկզբունքով, որտեղ հաշվի կառնվեն կանոնավոր առաջնության վերջին 2 հանդիպումները: «Ուրարտու» - «Արագած» դիմակայությունը եզրափակչում կմեկնարկի 0-2 հաշվով: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
