Սերգեյ Մովսեսյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց
![]() Մակեդոնիայում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն դարձավ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ Վլադիսլավ Արտեմևը: Այս հաջողությունը արդեն այս տարվա մեւ Արտեևմևի 3-րդ խոշոր հաղթանակն է: Տարեսկզբին ռուս գրոսմայստերը հաղթող էր դարձել Ջիբրալթար Մասթերսում, Եվրոպայի առաջնության մեկնարկից օրեր առաջ Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել աշխարհի թիմային չեմպիոն: Այս հաղթանակների շնորհիվ Արտեմևը այժմ իր գործակցով աշխարհում 13-րդն է: Շվեդիայի ներկայացուցիչ Նիլս Գրանդելիուսը 8.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Սերգեյ Մովսեսյանը, ով վաստակեց 8 միավոր և կիսեց 3-11-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Մովսեսյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով բաժանեց 12-35-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավեց միայն 34-րդ տեղը և գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճեց: Մեր շախմատիստներից պետք է առանձնացնել նաև Սամվել Տեր-Սահակյանի ելույթը, ով մրցաշարի ամբողջ ընթացքում գտնվում էր առաջատարների խմբում, սակայն մեր շախմատիստը վերջին երկու տուրերում պարտություններ կրեց և 6.5 միավորով գրավեց միայն 59-րդ տեղը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
