«Արարատ»-ը հայտարարություն է տարածել
![]() «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. ««Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ակումբը ցանկանում է պարզաբանել հետևյալը. Սույն թվականի մարտի 25-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Յունիոր Սևանի» հետ: Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ներկայացրել, որի մեջ ասվում է, թե այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ արել: Ստեղծվել է անախորժ իրավիճակ, սակայն այսօր թիմի մի շարք ֆուտբոլիստներ, մարզիչներ և ակումբի ներկայացուցիչներ ՀՖՖ ուղարկած պատասխան նամակի տակ դրել են իրենց ստորագրությունը, որ նման բան չի եղել և Դադիբոյ Զվանեն կեղծ լուրեր է տարածել: Ներկայացնում ենք նաև նամակի տակ դրված ստորագրությունները»։ ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

