Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

440
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 18:40
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 2 օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք հարցադրումներ է ստանում Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեի միջև ծագած խնդրի վերաբերյալ, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

«Արարատ» ՖԱ ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն, իրոք, բողոք-նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ նշելով, որ «Արարատ» ՖԱ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ թույլ տվել իր նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մարմիններն արդեն լսել են երկու կողմերի բացատրությունները և ներկայումս զբաղվում են գործի ուսումնասիրությամբ»: