Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Թուրք ֆուտբոլիստի ցմահ որակազրկումը չեղյալ է հայտարարվել

428
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 15:05
Թուրք ֆուտբոլիստի ցմահ որակազրկումը չեղյալ է հայտարարվել

Թուրքական «Ադեմսպոր»-ի ֆուտբոլիստ Մանսուր Չալարի ցմահ որակազրկումը չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնենք, որ Չալարը որակազրկվել էր Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հերթական տուրի «Ամեդսպոր» - «Սակարյասպոր» խաղում մրցակիցներին վնասելու համար։ Նա հանդիպման մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել ածելիով և այն պահել է ձեռքի մեջ։ Խաղից առաջ միմյանց ձեռքսեղման ժամանակ նա սկսել է վնասել մրցակիցներին: «Սակարյասպոր»-ի ֆուտբոլիստները խաղից հետո կտրվածքների լուսանկարները տեղադրել են համացանցում:

Թուրքիայի ֆուտբոլի ֆուտբոլի ֆեդերացիան նորից է քննել գործը և ցմահ որակազրկումը փոխարինել է 20 խաղով որակազրկմամբ։ Չալարը նաև տուգանվել է 4,5 հազար դոլարով։