Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրված 2800 եղևնիները քաղաքային տնկարանում են
![]() Երևանի 2800-ամյակի առթիվ Օստալբ շրջանից որպես նվեր ստացված 2800 եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են: «Եղևնիները բերված են Գերմանիայից, ունեն շատ լավ ծագում: Մենք կարող էինք. Իհարկե, տնկել եղևնիները, բայց դա դուրս է մեր քաղաքականությունից, դրանք համապատասխան խնամքի կենթարկվեն: Բոլոր տնկիների նկատմամբ լինելու է վերահսկողություն, յուրաքանչյուր տնկի պիտի լինի պատշաճ չափի, ձևի, խնամվածության, նոր միայն տեղադրվի ընդհանուր օգտագործման տարածքում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին հրավիրված Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի, Շվեբիշ-Գմյունդ քաղաքի և Օստալբ շրջանի պատվիրակությունն իր յուրօրինակ նվերն արեց Երևանին: Բնապահպանական նշանակությամբ նախաձեռնության նպատակը քաղաքին մնայուն հիշողություն թողնելն էր: «Գալիս էին մի քաղաք, որը 2800-ամյա պատմություն ունի, մի մայրաքաղաք, որը համարվում է քրիստոնեության առաջին կրող պետության մայրաքաղաքը: Ինչ անեն, որ մնայուն լինի: Քահանա Կառլ-Հայնց Շայդեն առաջարկեց 2800 հատ ծառ նվիրել Երևանին: Ծառերը պետք է երկու-երեք օրում տեղ հասնեին: Տեղափոխման հարցում էլ աջակցեց «Լուֆթհանզա» ավիաընկերությունը»,- ասում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը: Խորհրդանշական 2800 եղևնիները որոշ ժամանակ անց քաղաքային տնկարանից կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ: Երևանի կանաչապատման գործում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հստակ է. մայրաքաղաքի կանաչ կերպար կփոխվի. արդեն այս տարի քաղաքի բնակիչներն ու հյուրերը նոր մոտեցումներ կտեսնեն կանաչապատման ոլորտում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
