Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սա այն աշխատանքն է, որի մասին ես միշտ երազել եմ». Սուլշեր

272
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 16:55
«Սա այն աշխատանքն է, որի մասին ես միշտ երազել եմ». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է, որ Օլե Գունար Սուլշերը մնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: 46-ամյա մասնագետը 3 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

«Առաջին իսկ օրվանից ես այստեղ ինձ զգացել եմ ինչպես տանը: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ, իսկ հետո այստեղ սկսել մարզչական կարիերա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես ֆանտաստիկ փորձ եմ ձեռք բերել ու ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին՝ ահռելի աշխատանքի համար: Սա այն աշխատանքն է, որի մասին ես միշտ երազել եմ, ու շատ ուրախ եմ, որ այս ակումբը երկար ժամանակ մարզելու հնարավորություն եմ ստացել:

Հույս ունեմ հետագա հաջողություն գրանցել, որին արժանի են մեր զարմանահրաշ երկրպագուները»,- նշել է Սուլշերը։