«Շատ կասկածներ եմ ունեցել՝ կկարողանամ հասնել դրան, թե ոչ»․ Լիլիթ Պողոսյանը որակավորվել է Եվրոպական խաղերին
![]() Հայաստանի առաջատար բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը կմասնակցի հունիսի 21-ից 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական մարզական 2-րդ խաղերին։ «Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ պաշտոնապես որակավորվել եմ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։ Ուղիղ մեկ տարի առաջ որակավորման շրջանն աշխարհում 500-րդ տեղում սկսելով ու երկու օր առաջ հասնելով կարիերայիս լավագույն արդյունքին՝ 226-րդը աշխարհի վարկանիշային աղյուսակում, վերջապես նվաճեցի եվրոպական խաղերի ուղեգիրը։ Շատ կասկածներ եմ ունեցել՝ կկարողանամ հասնել դրան, թե ոչ, բայց փոխված մտապելակերպս ու միայն խաղիս բարելավման վրա կենտրոնացվածությունս հնարավոր դարձրին հասնելու երազանքիս։ Շատ դժվար տարի էր՝ 15 մրցաշար, անվերջ քրտնաջան աշխատանք, կորտում և կորտից դուրս առօրյա սովորությունների կաղապարի կառավարում, և այլ մեծ ու փոքր դեպքեր ու հիմա մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ կիսվում այս լուրով։ Սա ինձ համար շատ յուրահատուկ ու հարազատ հաղթանակ է, որովհետև առաջին անգամ եմ այսպիսի մեծ մասշտաբի սպորտային իրադարձությանը Հայաստանը բադմինթոնում ներկայացնելու»,- նշել է մարզուհին։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
