Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մանկասենյակի տեսախցիկն ամրագրել է ուրվականի, որը քերծել է երեխայի դեմքը

3774
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 02:00
Մանկասենյակի տեսախցիկն ամրագրել է ուրվականի, որը քերծել է երեխայի դեմքը

Միչիգանում ապրող ամուսնական զույգը հրապարակել է իրենց փոքրիկի ննջասենյակում տեղադրված նկարահանման սարքի ամրագրած կադրերը: Ինչպես հայտնում է The Sun-ը, երեխայի 25-ամյա մայրը՝ Հիզեր Բրոուն, գիշերվա կեսին արթնացել է իր մեկամյա աղջնակի լացի ձայնից: Մտնելով մանկասենյակ՝ նա երեխայի այտին նկատել է մանուշակագույն 3 քերծվածք: Չհասկանալով՝ ինչ է կատարվել, նա իր ամուսնու հետ սկսել է դիտել նկարահանող սարքի ամրագրածն ու սարսափահար եղել: Ըստ նրանց՝ իբրև թե կադրերում երևում է տղամարդու ուրվական, որը արագ անցնում է երեխայի օրորոցի կողքով ու անհետանում օդի մեջ:

Ընտանիքն ապրում է ամուսնու մոր հյուրատանը, որտեղ նաև նախկինում է արձանագրվել անոմալ ակտիվություն: Ըստ աղբյուրի՝ տան նախկին տերը տարեց կին է եղել, նա մահացել է ազդրի կոտրվածքից, սակայն նրա մարմինը հայտնաբերվել է շատ օրեր անց:

Բացի դա, այդ տանը մինչև իր մահվան օրն ապրել է ամուսնու քեռին, ով տառապել է շիզոֆրենիայով:

Հիզերը պնդում է, որ ավելի վաղ լսել է բացականչություններ, ոտնաձայներ ու ծիծաղ, երբ տանը միայնակ է եղել:

«Երբեմն լոգարանում լսում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկը վազվզում աստիճաններով վեր ու վար: Մի անգամ առավոտյան ես անգամ ուրիշի անտեսանելի ձեռքն զգացի իմ պարանոցին»,- ասել է նա:

Նա նաև պնդում է, որ երեխան միշտ մատնացույց է անում սենյակի միևնույն անկյունը:

Այժմ ընտանիքը նոր տուն է փնտրում:

Մանկասենյակի տեսախցիկն ամրագրել է ուրվականի, որը քերծել է երեխայի դեմքը