Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից

217
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 03:50
Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 8-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 3 հաղթանակ, 4 պարտիա ոչ-ոքի ավարտեցին և 1 պարտություն կրեցին։ Հաղթանակներ տոնեցին Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Շանթ Սարգսյանը պարտություն կրեց։ 8 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Սամվել Տեր-Սահակյանը, ով ընթանում է 6-րդ հորիզոնականում։ Նա կես միավորով է հետ մնում առաջատար հնգյակից։