Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Վատ խաղացինք, իսկ ֆիններն օգտագործեցին իրենց պահերը»․ Արամ Հայրապետյան

395
Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 02:45
«Վատ խաղացինք, իսկ ֆիններն օգտագործեցին իրենց պահերը»․ Արամ Հայրապետյան

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո մեր հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանն ամփոփեց թիմի խաղը. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին իրենց աջակցության համար. դա ամենակարևորն է: Վատ խաղացինք, չգիտեմ՝ ինչ ասել: Ֆինները լավ էին գնդակ պահում և օգտագործեցին իրենց պահերը: Այդքանը։ Մեզ պահերի իրացումը չբավականացրեց։ Առաջին խաղակեսում երկու հարված կատարեցինք ու չկարողացանք դառնալ գոլի հեղինակ, իսկ նրանք մեկ հարված կատարեցին ու բացեցին հաշիվը»։