Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նվազագույն կենսաթոշակը ՀՀ-ում կկազմի 25 հազար 500 դրամ

1325
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 11:15
Նվազագույն կենսաթոշակը ՀՀ-ում կկազմի 25 հազար 500 դրամ

Ազգային ժողովը քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամ: Այն կվերաբերի 18 հազար թոշակառուի: Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի շուրջ 800 մլն դրամի ծախսերի ավելացման: «ՀՀ-ում խայտառակ է թոշակի ու նպաստի չափը՝ համեմատ անհրաժեշտությունների: Սա մինիմումն է, որ անում ենք»,- դիմելով կառավարությանը՝ արձագանքեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: