100 միլիոն դրամի տուգանք՝ ընձառյուծ որսացողներին
![]() Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է: «Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը: «Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,-ասաց նա: Կարեն Մանվելյանը նշեց նաև, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը: Ներկայում քայլեր են ձեռնարկվում, որ տեղադրված սարքավորումների թիվն ավելանա առավել շատ տեղերում տեղադրելու համար: Կարեն Մանվելյանը նշեց, որ այսօր 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
