Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ի հայտ են եկել մանրամասներ Եթովպիայում օդանավի աղետի վերաբերյալ

4168
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 14:35
Ի հայտ են եկել մանրամասներ Եթովպիայում օդանավի աղետի վերաբերյալ

Ethiopian Airlines-ի կործանված ինքնաթիռը թույլտվություն է խնդրել բարձրություն հավաքել ռադարների էկրաններից անհետացումից քիչ առաջ: Ըստ Reuters-ի՝ օդաչուների խոսակցությունից պարզ է դարձել, որ օդ բարձրանալուց անմիջապես հետո օդավանը հավաքել է նման բարձրության համար ոչ բնորոշ բարձր արագություն:

Լրատվականի աղբյուրը հայտնել է, որ օդաչուն հայտարարել է, որ ինքը կառավարման հետ խնդիրներ ունի դրա համար էլ ցանկացել է բարձրություն հավաքել:

Անձնակազմը թույլտվություն է խնդրել օդանավը բարձրացնել մինչև 4276 մ՝ փորձելով ստանալ ավելի շատ տարածք մանյովրների համար և խուսափել լեռնային տարածքում հնարավոր բախումներից:

Սակայն շուտով անձնակազմից մեկ այլ խնդրանք է եղել՝ անհապաղ թույլ տալ արտակարգ վարէջք կատարել՝ վերադառնալով Ադիս Աբեբայի օդանավակայան: Սակայն 3292 մ բարձրության վրա օդանավն անհետացել է ռադարների էկրաններից:

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել էր մարտի 10-ին, զոհվել էին օդանավում եղած բոլոր մարդիկ՝ 157 հոգի: