Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»

252
Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 09:50
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով:

Գործող օրենքով հազար խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: Կառավարությունն առաջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համոզելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ: Տեսականորեն դա այդպես է, քանի որ 1450 խմ գազը մեկ տոննա է, և այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնելու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»:

Մանրամասները՝ թերթի համարում: