Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Ապացուցվեց՝ ջուր է». Քոչարյանի փաստաբան

1134
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 15:00
«Ապացուցվեց՝ ջուր է». Քոչարյանի փաստաբան

«Ինչպե՞ս է ՀՔԾ-ն հիմնավորում կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշումը»,- դիմելով Ռ. Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանին՝ հարցրին լրագրողները. «Էն բոլոր հիմարությունները, ինչ որ նախկինում գրել են... Ապացուցվեց՝ ջուր է»,- ասաց Սահակյանը:

«Պարոն Քոչարյանը մասնակցո՞ւմ է նիստին, նրա հետ խոսե՞լ եք»,- հետաքրքրվեցին լրագրողները. «Այո, անընդհատ էլ խոսում ենք»:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ միջնորդության քննությունը։