Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

YouTube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն

1312
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 14:30
YouTube-ից եկամուտ ստացողները նույնպես կհարկվեն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է YouTube-ի հայաֆիկացման հարցին. «Նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է: Մեր բլոգերները, ովքեր հիմնական շահառուն են «Յութուբ»-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցել, թե խնդիրն ինչումն է: Աշխատանքային խումբ կստեղծենք և կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվելու ինֆորմացիոն այդ հնարավորությունից»: Հարցին՝ հնարավո՞ր է հարկային դաշտ մտնեն նրանք, ովքեր գումար են ստանում այդ գործունեության արդյունքում, ասաց. «Կարծում եմ՝ այո: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է դա վերաբերում: Ինչպես գիտեք, Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում՝ միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավել շրջանառություն ունեցողները կարող են մտնել հարկային դաշտ: Ընդհանրապես, սա կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր աշխատատեղեր, բիզնես մոդելներ ստեղծելու հետ»,- ասաց նախարարը: