«Կիլիկիա» ավտոկայանում բացվեցին կողպված դռները
![]() «Կիլիկիա» ավտոկայանում կողպված երկու դռները բացվեցին: «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանն այս առիթով, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց. «Խնդիրն այն չէր, որ մենք ուզում էինք դռները բացել և որևէ բան փնտրել, ոչինչ էլ չէինք փնտրում»: Նոր ղեկավարությունն այստեղ հնարավորություն չի ունեցել մուտք գործելու, քանի որ դռները կողպված են եղել: Կողպված դռներից մեկը, որը դեռևս չի բացվել, Ջիլավյանի խոսքով, նույնպես պայմանագիր չունի: «Ես խոսակցությունների մակարդակով կարող եմ ասել, որ այստեղ ինչ-որ հաշվապահական գործունեություն են ծավալել: Իմ տեղեկություններով՝ հաշվապահ է նստել սենյակում, ես ավել բան չեմ կարող ասել. ավտոկայարանը հաշվապահ չունի»,- ասաց Ջիլավյանը: Հիշեցնենք, որ 6-րդ վարչության աշխատակիցները «Կիլիկիա» ավտոկայանում իրականացնում են հատուկ գործողություն: Տարիներ շարունակ քրեական հեղինակություն համարվող «Բոգո» մականունով Ռ. Կոստանյանն այստեղ վերահսկողություն է ունեցել, ապօրինի աշխատասենյակներ է բացել: Այժմ իրավապահներն ազատում են տարածքը: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
