Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Գիշերվա ժամին թե ինչ են արել՝ չգիտեմ, գազավորված բառն էլ են հանել, մնացել է միայն ըմպելիքը». «Հայ կոլա»-ի տնօրեն

338
Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 11:10
«Գիշերվա ժամին թե ինչ են արել՝ չգիտեմ, գազավորված բառն էլ են հանել, մնացել է միայն ըմպելիքը». «Հայ կոլա»-ի տնօրեն

«Այս պարագայում, այն ըմպելիքները, որոնց 100 գրամի մեջ կա 5 և ավել տոկոս շաքար, ակցիզային հարկով պետք է հարկվեն: Այդ շարքից են գինիները, նեկտարիները, նեկտարները, ըմպելիքները և այլն: Այդ գինիներն ու նեկտարները դուրս են եկել, մնացել են միայն գազավորված ըմպելիքները, որոնց100 գրամի մեջ 5 և ավել տոկոս շաքար է պարունակում: Այս գիշերվա ընթացքում թե ինչ են արել՝ չգիտեմ, գազավորված բառն էլ են հանել, մնացել է միայն ըմպելիքը, շաքարն էլ են հանել, մնացել է միայն ըմպելիքը: Այսինքն՝ ըմպելիքը, որը պատրաստվում է շաքարով, դա էլ է հարկվում, այսինքն՝ պայքար է գնում շաքարի դեմ, բայց դուրս է գալիս՝ այդ պայքարը ոչ թե շաքարի դեմ է, այլ ընդհանրապես, ըմպելիքի: Այստեղ շուկան մոնոպոլիզացնելու միտում եմ տեսնում, ուրիշ նպատակ չեմ տեսնում»,- Կառավարության դիմաց գազավորված ըմպելիքներ արտադրողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրենը:

«Այս օրինագծի կյանքի կոչվելուց հետո, հավաստիացնում եմ, որ հարկերը շատ պակասելու են, մենք ավելացված արժեքի հարկ չենք վճարելու, շահութահարկ չենք վճարելու, եկամտահարկ չենք վճարելու: Այսինքն՝ տնտեսությունն, այս օրինակով գնում է դեպի անկում: Այսպիսով, մեր ապրանքի պարագայում, «Հայ կոլան» 30 տոկոսով թանկանալու է՝ 200 դրամանոց ապրանքը դառնալու է նվազագույնը 260- 270 դրամ»,- մտահոգություն հայտնեց նա: