Լատվիան կոչ է արել Եվրոպային միավորվել՝ ընդդեմ Ռուսաստանի
Եվրոպան պետք է միասնություն դրսևորի Ռուսաստանի հետ հարաբերություններում, այս մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը Der Spiegel-ին տված հարցազրույցում: Նա պնդել է, որ 2014 թվականից Ռուսաստանն «իրականացնում է ագրեսիվ քաղաքականություն աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»: «Մեր երկրները հարևանություն են անում, մենք ընդհանուր տնտեսական հետաքրքրություններ ունենք: Մյուս կողմից էլ՝ մենք պետք է զգոնություն ցուցաբերենք»,- ասել է նա: Ըստ նրա՝ Եվրոպան կարիք ունի Ռուսաստանին վախեցնող մեթոդներ մշակելու, որպեսզի մի օր էլ եվրոպական ինչ-որ երկրի վրա չհարձակվի Ռուսաստանը: «Եվրոպան պետք է միասնություն դրսևորի»,- ասել է Վեյոնիսը՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը կապելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների հետ: «Դաշնային կանցլերը գիտի, որ բալթյան բոլոր երկրները դեմ են դրան և մեր դիքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է նա: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24